ԱԳՆ ղեկավար. Հունգարական ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը
  ԱԳՆ ղեկավար.  Հունգարական ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը
18:06     03 02 2022    
Հունգարական ընկերությունները պատրաստ են մասնակցել՝ Ադրբեջանի ազատագրված տարածքների ենթակառուցվածքի վերականգնման նախագծերին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հունգարիան շահագրգռված են երկկողմ համագործակցության ամրապնդմամբ, վերջին տարիներին երկրների միջև առևտուրը աճում է։

Հունգարական բոլոր խոշոր ընկերությունները Ադրբեջանում ներդրումներ անելու հնարավորություններ են տեսնում։

«Մենք հարգում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք մասնակցել ազատագրված տարածքների վերականգնմանը»,- ասել է Սիյարտոն։
Արտաքին գործերի և առևտրի նախարարի խոսքով, հունգարական ընկերությունները պատրաստ են մասնակցել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքների վերականգնման և էներգիայի այլընտրանքային աղբյուրների արտադրության համար սարքավորումների մատակարարման նախագծերին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան   Հունգարիա  


Լրահոս