ՆԳՆ. Եվլախում պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս 17 կասետային ռումբ
  ՆԳՆ.  Եվլախում պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս 17 կասետային ռումբ
17:21     03 02 2022    
Ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածել՝ Եվլախում տեղի ունեցած պայթյունի մասին, որը հանգեցրել է հովվի մահվան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ՆԳՆ հաղորդագրության մեջ ասվում է.

«Անհրաժեշտ միջոցառումներ են անցկացվել՝ փետրվարի 1-ին Եվլախի շրջանի Առան գյուղի տարածքում գտնվող «Շիրինբուլագ» արոտավայրում՝ Հայրենական պատերազմի շրջանակներում հակառակորդի կողմից արձակված կասետայի ռումբի մնացորդների պայթյունի հետևանքով՝ Դաշքեսանի շրջանի բնակիչ Իսմայիլ Միքայլովի զոհվելու փաստի առթիվ:

Շրջանի ոստիկանության ու դատախազության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են ևս 17 կասետային ռումբ և վնասազերծել դրանք»։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԳՆ   Ադրբեջան   Եվլախ  


Լրահոս