Եվլախում կասետային զինամթերքի պայթյունից հովիվ է զոհվել
 Եվլախում կասետային զինամթերքի պայթյունից հովիվ է զոհվել
13:38     02 02 2022    
Ադրբեջանի Եվլախի շրջանում կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով հովիվ է զոհվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, միջադեպը տեղի է ունեցել Առան ավանում։ Տեղի բնակիչ, 1996 թվականին ծնված Իսմայիլ Միքայիլովը, ով գյուղի հովիվն է, կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության և դատախազության աշխատակիցները, զննել դեպքի վայրն ու դիակը, կատարել դատաբժշկական փորձաքննություն։

Կասետային զինամթերքն արձակվել է հայերի կողմից Հայրենական պատերազմի ժամանակ:

Եվլախի շրջանի դատախազությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Եվլախ   Պայթյուն  


Լրահոս