Բրիտանական դեսպանը խոսել է Ղարաբաղ բռնի տեղահանվածների վերադարձի մասին
 Բրիտանական դեսպանը խոսել է Ղարաբաղ  բռնի տեղահանվածների վերադարձի մասին
09:11     01 02 2022    
Բաքվում բրիտանական դեսպան Ջեյմս Շարպը «Կնոջ դերը հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացներում» կոնֆերանսի ժամանակ խոսել է Ղարաբաղի ազատագրված տարածքների վերականգնման եւ բռնի տեղահանվածների՝ իրենց տներ վերադարձի մասին։

Նա մասնավորապես ասել է, որ ադրբեջանական կառավարությունը ունի մեծ պլաններ կապված ազատագրված տարածքների վերականգնման հետ, ապա նաեւ ասել է, որ բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները։

Նա նաեւ ասել է, որ ներկայումս Ադրբեջանը գտնվում է վերականգնման փուլում եւ բարեփոխումների եւ վերականգնման գործընթացում չպետք է մոռանալ նաեւ կնոջ գենդերային հարցի մասին։ Դեսպան Շարպը նաեւ ասել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման առաջարկը եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարեւոր քայլ է, որն անում է պաշտոնական Բաքուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ   Մեծ-Բրիտանիա  


Լրահոս