Մեծ Բրիտանիայի դեսպան. Հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց հայրենիք
  Մեծ Բրիտանիայի դեսպան.  Հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց հայրենիք
09:53     01 02 2022    
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ոչ վաղուց, ԵԱՀԿ նիստի ժամանակ հայտարարել է, որ խաղաղությունն ու անվտանգությունը լինելու են Ադրբեջանի առաջնահերթությունները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը՝ «Կանանց դերը հետկոնֆլիկտային վերականգնման գործում» համաժողովում։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը մեծ ծրագրեր ունի ազատագրված տարածքների վերականգնման հետ կապված. «Հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց հողեր։ Այժմ երկիրը գտնվում է վերականգնման փուլում։ Վերակառուցման, և բարեփոխումների գործընթացում չպետք է մոռանալ գենդերային հարցի մասին»։

Դեսպանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկը կարևոր քայլ է պաշտոնական Բաքվի կողմից:
Zinvor.info

Հեշթեգներ. Մեծ-Բրիտանիա   Ադրբեջան  


Լրահոս