Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Խոջալուի ցեղասպանությունը Ադրբեջանի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է
  Մեծ Բրիտանիայի ԱԳՆ.  Խոջալուի ցեղասպանությունը Ադրբեջանի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է
12:31     01 02 2022    
Բրիտանական կառավարությունը՝ Խոջալուի ցեղասպանության 30-րդ տարելիցի նախօրեին վերաբերմունք է հայտնել այս ողբերգության հետ կապված։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Բոբ Բլեքմանը այս հարցի հետ կապված գրավոր հարց է ուղղել կառավարությանը։

Կառավարության դիրքորոշումը բարձրաձայնել է՝ արտաքին գործերի փոխնախարար, եվրոպական հարցերով պետնախարար Քրիս Հիթոն-Հարիսը։ Բլեքմենի հարցին ի պատասխան՝ պետնախարարը Խոջալուի ցեղասպանությունը որակել է, որպես Ադրբեջանի պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը, որը իշխանությունում էր Խոջալուի ցեղասպանության ժամանակ, խստորեն դատապարտել է այդ արյունալի ջարդը։ Պետնախարարն ընդգծել է, որ ապագայում նման ողբերգությունների կրկնությունն անընդունելի է։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեծ-Բրիտանիա   Ադրբեջան  


Լրահոս