Ադրբեջանում սկսվել են ԱԹՍ-ների միջոցով ուսումնասիրել ականապատ դաշտերը
Ադրբեջանում սկսվել են ԱԹՍ-ների միջոցով ուսումնասիրել ականապատ դաշտերը
09:01     29 01 2022    
Օկուպացիայից ազատագրված տարածքներում սկսվել է օդից ականապատ դաշտերի հետազոտման համակարգի կիրառումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Նախարարների կաբինետի ապարատի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը։

Նա նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարածքներն ավելի շատ են աղտոտված, անցյալ տարվանից սկսվել է արհեստական ինտելեկտով անօդաչու թռչող սարքերի կիրառումը, այլ կերպ ասած՝ ականադաշտերի ուսումնասիրությունն իրականացվում է հեռահար համակարգերի միջոցով. «Ադրբեջանն աշխարհում առաջին երկրներից է, որն օգտվում է այս համակարգից։ Դրա օգնությամբ դուք կարող եք ճշգրիտ որոշել ականների գտնվելու վայրը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԹՍ  


Լրահոս