Դեսպան. Ընդունված որոշումները կամրապնդեն Ադրբեջանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը
 Դեսպան.  Ընդունված որոշումները կամրապնդեն Ադրբեջանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը
16:21     26 01 2022    
«Իրանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հանդիպումներն անցել են ջերմ մթնոլորտում».

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է՝ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։

Նա նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումներն իրանցի պաշտոնյաների հետ անցել են ջերմ և բարեկամական մթնոլորտում. «Բանակցությունները և ընդունված որոշումները կամրապնդեն Իրանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս