Ադրբեջանը հայտարարում է Զանգեզուրի միջանցքով փորձնական գնացքների գործարկման մասին
  Ադրբեջանը հայտարարում է Զանգեզուրի միջանցքով փորձնական գնացքների գործարկման մասին
15:56     25 01 2022    
Ինչպես հայտնել են՝ Ադրբեջանի Հանրապետության օկուպացիայից ազատագրված տարածքների հարցերի կենտրոնացված լուծելու նպատակով ստեղծված՝ Համակարգող շտաբին առընթեր միջգերատեսչական կենտրոնի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների աշխատանքային խմբից, Զանգեզուրի միջանցքի կարևոր մաս հանդիսացող Հորադիզ-Աղբենդ երկաթուղու նախագծի առաջին փուլում նախատեսված շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են 70%-ով։ 23 կմ երկարությամբ տեղադրվել են ռելսեր՝ դեպի օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի շրջանի Մահմուդլու կայարան, սկսվել են ճշգրտման աշխատանքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի հայտարարության մեջ։

Դա Հորադիզ-Աղբենդ երթուղու մի մասն է՝ 110,4 կիլոմետր երկարությամբ։


«Միակողմանի երկաթուղին բաղկացած կլինի 8 կայարանից, 3 թունելից, 41 կամրջից։ Նախագիծը մինչեւ 300 արհեստական ​​ինժեներական կառույցների կառուցում է նախատեսում։ Աշխատանքն իրականացվում է երեք փուլով. Դրանցից առաջինը 30 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցում է ենթադրում, որը ծածկում է Հորադիզ, Մարջանլի, Մահմուդլու կայարանները, երկրորդը` 55 կմ, Սոլթանլի, Գումլագ կայարանները, երրորդը` 25.4 կմ, Մինջիվան, Բարթազ, Ագբենդ կայարանները: Նախագծի ավարտը նախատեսված է 2023 թվականին»,- նշվում է հայտարարության մեջ։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 8 կայարան, 3 թունել, 41 կամուրջ, 3 ստորգետնյա անցում, 4 վերգետնյա անցում և մոտ 300 արհեստական ինժեներական կառույց։

Առաջին փուլի համար արդեն ավարտվել են հողային աշխատանքների 90%-ը, ամբողջությամբ կառուցվել են 40 հեղեղատար, 9 կամուրջ, 4 կենդանիների անցում, 52 վթարային անցումներ։ Ճանապարհի 23 կմ երկարությամբ հատվածում տեղադրվել է ուղու վերին կառուցվածքը։ Այսպիսով, անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել Ֆիզուլիի շրջանի Հորադիզ կայարանից դեպի Ջաբրայիլի շրջանի Մահմուդլու կայարան աշխատանքային գնացքների շարժման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանական-երկաթուղիներ   Զանգեզուր  


Լրահոս