Ադրբեջանի դեսպանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական համագործակցությունը
 Ադրբեջանի դեսպանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական համագործակցությունը
13:10     24 01 2022    
Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ:

Հաղորդվում է, որ հանդիպմանը նշվել է բոլոր ոլորտներում բարեկամ եւ մերձավոր հարեւան երկրների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Շոշափվել են պաշտպանության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտների օրակարգային հարցեր։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման, փոխայցելությունների կազմակերպման, փորձի փոխանակման ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս