Լավրովը հանդիպել է ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ
Լավրովը հանդիպել է ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ
12:32     20 01 2022    
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ:

Նշենք, որ այս հանդիպումը կրում է ավանդական բնույթ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցյալ տարվա համագործակցության արդյունքները, նախանշվել այն խնդիրները, որոնց պետք է ուշադրության կենտրոնում լինեն այս տարվա ընթացքում:

Շեշտադրվել է ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատանքների կոորդինացիայի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   ԱՊՀ  


Լրահոս