Հեռախոսազրույց՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև
 Հեռախոսազրույց՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև
08:07     19 01 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Հաշվի առնելով Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած վերջին այցը՝ քննարկվել է ներուկրաինական կարգավորման խնդիրը:

Վլադիմիր Պուտինը պատմել է ԱՄՆ – ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի անվտանգությունն ապահովող երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ կայացած շփումների մասին:

Ղազախստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել, որ իրավիճակը հաջողվել է օպերատիվ կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ:

Զրույցի ընթացքում հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման տրամադրվածությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս