Ադրբեջանի գլխավոր դատախազը մեկնել է Մոսկվա
Ադրբեջանի գլխավոր դատախազը մեկնել է Մոսկվա
15:12     12 01 2022    
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված միջոցառումներին։

Այդ մասին  հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը.

Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ և բազմակողմանի  հանդիպումներ՝ մի շարք երկրների դատախազության և քրեական հետապնդման այլ մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ գործարար կապերի և բարեկամական հարաբերությունների զարգացման նպատակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Քյամրան-Ալիև  


Լրահոս