Ադրբեջանը նոր հրթիռներ է ձեռք բերել
  Ադրբեջանը նոր հրթիռներ է ձեռք բերել
12:07     30 12 2021    
Ադրբեջանական զինված ուժերի համար ձեռք են բերվել նոր հրթիռներ ու սպառազինության այլ տեսակներ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Անար Էյվազովը, հայտարարելով, որ ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումները ապահովված են անհրաժեշտ հրթիռային համակարգերով ու այլ սպառազինություններով, որոնք նախատեսված են, որ ունենան։

Էյվազովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հրթիռ  


Լրահոս