Պուտինը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին
 Պուտինը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին
14:51     24 12 2021    
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, շնորհավորական նամակում ասվում է.

«Հարգելի Իլհամ Հեյդարի, ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։ Դուք վայելում եք արժանի հեղինակություն հայրենակիցների շրջանում և միջազգային ասպարեզում՝ որպես իմաստուն և փորձառու պետական գործիչ, ով ընդունակ է նույնիսկ ամենադժվար իրավիճակներում հավասարակշռված, հեռատես որոշումներ կայացնել։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը համընդհանուր ճանաչված հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում:

Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամական հարաբերությունները: Ուրախ կլինեմ շարունակել Ձեզ հետ կառուցողական, բովանդակալից երկխոսությունը և սերտ համատեղ աշխատանքը՝ ի շահ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման։

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին  


Լրահոս