«Ասե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը». Նախագահ
 «Ասե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը».  Նախագահ
10:21     07 12 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանից ժամկետներ է ակնկալում ստանալ, թե երբ կգործարկվի Զանգեզուրի միջանցքը:

«Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ: Պատերազմի ժամանակ կային ուժեր, որ փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեպ, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան կանգնեցնել մեզ: Ես ասում էի, որ մեզ հայտնեն ամսաթիվը, թե երբ կազատեն մեր հողերը, և մենք կդադարեցնենք: Այսօր նույնն եմ ասում: Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի»,- Իլհամ Ալիևին մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Իլհամ Ալիևը հավելել է, որ իրենք ինչին ուզում են հասնել, հասնում են:

«Լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով, բանակցությունների և փոխըմբռնման եղանակով»,- նշել է Նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս