Չավուշօղլու. Խոսում ենք Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությունների պատուհանի մասին
  Չավուշօղլու.  Խոսում ենք Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությունների պատուհանի մասին
11:32     03 12 2021    
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Չավուշօղլուն նշել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն արդյունավետ և խաղաղ ճանապարհով։

«Այսօր մենք խոսում ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությունների պատուհանի մասին։ Մինսկի խմբի համանախագահները՝ այս խմբի մշտական անդամների հետ, կարող են միասին աշխատել՝ նպաստելու խաղաղության հաստատմանը»,- ասել է Չավուշօղլուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Կովկաս  


Լրահոս