ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը․ Բլինկեն
 ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը․  Բլինկեն
10:30     03 12 2021    
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը երկու երկրների կառավարությունների միջև: Կոչ ենք անում կողմերին առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում՝ ներառյալ ռազմագերիների, ականազերծման, անհայտ կորածների, ենթադրյալ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մարդու իրավունքների խախտումների հետաքննության հարցերը:Հուսով եմ, որ մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանանք աշխատել այս ոլորտում՝ առաջընթաց գրանցելու համար»,֊ասել է Բլինկենը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում իր ելույթի ժամանակ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս