Իլհամ Ալիևը հանդիպել է Տաջիկստանի նախագահի հետ
 Իլհամ Ալիևը հանդիպել է Տաջիկստանի նախագահի հետ
11:33     29 11 2021    
Նոյեմբերի 28-ին Աշխաբադում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Ինչպես հաղորդում էZinvor.info-ն, հանդիպմանը նշվել է, որ երկու երկրների քաղաքական կապերը գոհացուցիչ են։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, տրանսպորտային հնարավորությունների, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդման շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Տաջիկստան  


Լրահոս