Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են պահպանել տարածաշրջանի անվտանգությունը. Էրդողան
 Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են պահպանել տարածաշրջանի անվտանգությունը.  Էրդողան
10:32     29 11 2021    
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, ըստ իրանական վարչակազմի կայքի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև նշել է. «Սպիտակ տունը սովորեցնում և զինում է տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբերին, այդ թվում ՝ ԴԱԻՇ-ին և PKK-ին ՝ նրանց մատակարարելով ահաբեկչական սարքավորումներ և գործիքներ ՝ անվտանգ իրադրության ստեղծման համար»:

Էբրահիմ Ռաիսին մտահոգություն է հայտնել Աֆղանստանում «Իսլամական պետության» ահաբեկիչների ներկայությունից հետո այդ երկրում անվտանգության վատթարացման կապակցությամբ: «Ահաբեկչական խմբավորումները ոչ միայն սպառնալիք են ստեղծում Աֆղանստանում անվտանգության համար, այլև սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը։ Այդ պատճառով մենք չպետք է թույլ տանք, ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին են ԴԱԻՇ-ը և PKK-ն, սպառնալ տարածաշրջանի երկրների անվտանգությանը», - ասել է Իրանի նախագահը:

Նա նաև նշել է Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության լայն և բազմազան ոլորտները տարբեր հատվածներում, ներառյալ՝ էներգետիկան, բանկային գործը և դրամավարկային հարցերը, ինչպես նաև առևտրային փոխանակումները՝ հավելելով. «Մենք պետք է նպաստենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը, և այդ պատճառով արտոնյալ սակագները կարող են վերանայվել»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Թուրքիա  


Լրահոս