Ադրբեջանի և ՌԴ միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է. Պուտին
Ադրբեջանի և ՌԴ միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է.  Պուտին
16:02     26 11 2021    
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած համաճարակին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը Ադրբեջանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկն է»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

Նա հավելել է, որ 2021 թվականի 9 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով։ Ադրբեջանում գործում է 900 ռուսական ձեռնարկություն։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ 2022 թվականին կլրանա երկու երկրների միջև դիվանագիտականհարաբերությունների հաստատման 30 տարին։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ռուսաստան  


Լրահոս