Սոչիում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպումը
 Սոչիում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպումը
15:40     26 11 2021    
Նոյեմբերի 26-ին Սոչիում մեկնարկել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

«Սոչիում հենց նոր սկսվել է նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի զրույցը։ Դրա ավարտից հետո մենք ակնկալում ենք Պուտինի, Ալիևի և [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրանից հետո Պուտինը առանձին զրույց կունենա Փաշինյանի հետ, ասել է Կրեմլի խոսնակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս