Ադրբեջանի փոխվարչապետը կայցելի Իրան
 Ադրբեջանի փոխվարչապետը կայցելի Իրան
15:00     22 11 2021    
Այսօր նախատեսված է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցն Իրան՝ բանակցություններ վարելու իրանցի պաշտոնյաների հետ, հայտնում է Mehr։

Մուստաֆաևը, գլխավորելով պատվիրակությունը, կիրակի կմեկնի Թեհրան՝ նավթի, ինչպես նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարարություններում հանդիպելու և բանակցություններ վարելու իրանցի պաշտոնյաների հետ։

Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես միշտ, կմնան դրական:

«Իրանի և Ադրբեջանի միջև կան արժեքներ, որոնք կապում են մեզ՝ որպես երկու մերձավոր հարևանների, և մենք միասին կարող ենք ծրագրեր իրականացնել մեր ժողովրդի և կառավարության բարօրության համար»,- ընդգծել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս