Ֆիզուլիից մինչև Ստամբուլ շարժ կլինի. Էրդողան
 Ֆիզուլիից մինչև Ստամբուլ շարժ կլինի.  Էրդողան
09:01     27 10 2021    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալուց հետո կիսվել է իր այցի տպավորություններով: Ելույթ ունենալով Արդարության և զարգացման իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան իր ուժերի ներածին չափով ներդրում է անում Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման հարցում:

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն, թուրք ղեկավարի խոսքով՝ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի կառուցմանը մասնակցել է 12 թուրքական ընկերությունը:

Էրդողանը հույս է հայտնել, որ հաղորդակցություն կծավալվի Ֆիզուլիից մինչև Ստամբուլ: «Նախատեսվում է ինչպես ավտոմոբիլային ճանապարհների, այնպես էլ երկաթուղային գծերի կառուցում»,- նշել է Էրդողանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիզուլի   Ստամբուլ   Էրդողան  


Լրահոս