Էրդողան. Գնում եք մինչև Հայաստանի հետ սահմա՞ն. Դուք ավելի հեռու կգնաք
  Էրդողան.  Գնում եք մինչև Հայաստանի հետ սահմա՞ն. Դուք ավելի հեռու կգնաք
09:46     27 10 2021    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ծանոթացել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին։

Այնուհետև պետությունների ղեկավարները դրել են Հորադիզ –Ջաբրայիլ – Զանգիլան - Աղբենդ ավտոճանապարհի (Զանգեզուրի միջանցք) հիմքը, հայտնում է Zinvor.info-ն:

Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետականգործակալության ղեկավար Սալեհ Մամեդովը պետությունների ղեկավարներին տեղեկացրել է կատարվող աշխատանքների մասին։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան. «Դուք գնում եք մինչև Հայաստանի հետ սահման չէ՞: Դուք ավելի հեռու կգնաք»:

Սալեհ Մամեդով. «Այո, այնտեղից կանցնենք մյուս կողմ: Ալլահի օգնությամբ մենք կհասնենք Ստամբուլ, Եվրոպա։ Թող Ալլահը պահպանի Ձեզ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս