Էրդողան. Ես մասնակցելու եմ Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը
  Էրդողան.  Ես մասնակցելու եմ Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը
09:06     22 10 2021    
«Մենք մասնակցելու ենք Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը։ Մենք այս հարցը քննարկեցինք իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ Աֆրիկայից վերադառնալուց հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Նա նշել է, որ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում, Ֆիզուլիի օդանավակայանի հետ միասին, կմասնակցի՝ որոշ մայրուղիների և գյուղատնտեսության հետ կապված նախագծերի բացմանը:

Էրդողանը նշել է, որ Զանգեզուրի միջանցքը բացելու վերաբերյալ Թուրքիայի որոշումն ուժի մեջ է:

Նա ընդգծել է նաև, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման գործում: «Մենք Ադրբեջանին տրամադրել ենք և շարունակում ենք տրամադրել ականազերծիչներ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ֆիզուլի  


Լրահոս