Սլովակիայից Ադրբեջան կառաքվեն ականազերծման մեքենաներ
 Սլովակիայից Ադրբեջան կառաքվեն ականազերծման մեքենաներ
15:59     20 10 2021    
Ադրբեջանն ու Սլովակիան սկսել են համագործակցությունը ականազերծման ոլորտում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ Սլովակիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով, կողմերը պայմանագիր են ստորագրել՝ Սլովակիայի արտադրության ականազերծման մեքենաներ Ադրբեջան առաքելու մասին:

ԱԳ նախարարը նշել է, որ ականազերծման մեքենաների առաջին խմբաքանակը մոտ ժամանակներս կբերվի Ադրբեջան:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս