Այս փառահեղ առաքելությունն իր տեղը կգտնի պատմության մեջ:
Այս մասին Ազգին ուղղված իր ուղերձում ասել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը: , տեղեկացնում է
Zinvor.info-ն:
«Այսօր մենք գրում ենք մեր ժողովրդի և պետության նոր պատմություն, փառավոր պատմություն: Մենք այսօր վերականգնում ենք պատմական արդարությունը: Քանի որ Ղարաբաղի տարածքը մեր վաղեմի պատմական հողն է: Ադրբեջանի ժողովուրդը դարեր շարունակ ապրել, ստեղցել, արարել և կառուցել է այս հողերում: Բայց երկար տարիներ, գրեթե 30 տարի հայ դահիճները գրավել էին մեր երկիրը, ոչնչացրել են մեր բոլոր պատմական, կրոնական և մշակութային հուշարձանները: Մենք կվերականգնենք բոլոր քաղաքները: Մենք կվերականգնենք հայերի կողմից ավերված մեր բոլոր մզկիթները: Կյանքը կվերադառնա այս տարածքներ: Մեր բնակավայրերի պատմական անունները վերականգնվում են և վերականգնվելու են », - ասել է Ադրբեջանի նախագահը: