Ղարաբաղյան իրողությունները՝ բալկանյան երկրների լրագրողների աչքերով
  Ղարաբաղյան իրողությունները՝  բալկանյան երկրների լրագրողների աչքերով
11:00     08 10 2021    
Վերջերս Բալկանյան երկրներից մի խումբ լրագրողներ այցելել են Ադրբեջան:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ուղևորությունից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչները պատրաստել են մի շարք հոդվածներ և ռեպորտաժներ Ադրբեջանի մասին:

Սեպտեմբերի 21 -ին, Բոսնիայի հանրային հեռուստաալիքի (BHRT) ակտիվ ժամին (20:00) բոսնիացի լրագրողներ Ադիս Դելիկովիչը և Էմիր Մորինան ներկայացրել են իրենց երկու ռեպորտաժներից մեկը` 30 րոպեանոց ֆիլմ Ղարաբաղի մասին: Ֆիլմը լայնորեն արտացոլում է ղարաբաղյան հակամարտության պատմությունը, անցյալ տարվա պատերազմը և ադրբեջանական բանակի հաջողությունները, ինչպես նաև հայերի վանդալիզմի ակտերը և Հայաստանի հարձակումները խաղաղ բնակչության վրա: Բաքվում, Գյանջայում, Աղդամում և Շուշայում նկարահանված կադրերում ներկայացված են նաև՝ ադրբեջանցի պաշտոնատար անձանց և փորձագետների կարծիքները:

MKD.mk կայքում հրապարակվել է՝ լրագրող Բոյան Ստոյկովսկու հոդվածը, ով վերջերս այցելել էր Ադրբեջան: Լրագրող Բոյան Ստոյկովսկու՝ Ղարաբաղի, տարածաշրջանում իրականացվող վերակառուցման մասին անգլերեն լեզվով մեկ այլ ծավալուն հոդվածը հրապարակվել է՝ Բալկանյան տարածաշրջանի խոշորագույն տպագիր մարմիններից մեկում՝ «Balkan Insight» - ում, որն ունի 100 հազար բաժանորդ Facebook- ում և մոտ 60 հազար բաժանորդ՝ Twitter-ում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս