Թուրք գեներալ-գնդապետը ժամանել է Նախիջևան
 Թուրք գեներալ-գնդապետը ժամանել է Նախիջևան
12:24     08 10 2021    
Հինգշաբթի` հոկտեմբերի 7-ին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն է ժամանել Թուրքիայի զինված ուժերի 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Յավուզ Թյուրքգանսին:

Թուրք հրամանատարի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը կապված է «Անխախտելի եղբայրություն-2021» թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ զորավարժությունների ավարտի հետ:

Թուրքական ռազմական պատվիրակությանը ընդունել է Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Նախիջևան   Թուրքիա  


Լրահոս