Ինչի մասին են խոսել Գլխավոր դատախազները տեղի ունեցած հանդիպման ժամանակ
 Ինչի մասին են խոսել Գլխավոր դատախազները տեղի ունեցած հանդիպման ժամանակ
14:30     02 10 2021    
Ադրբեջանի Գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւն այսօր լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել է, թե ինչ օրակարգ է ունեցել վերջերս Նուր-Սուլթանում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումը։ Նա նշել է, որ նախ հանդիպումը նախաձեռնվել է ռուսական կողմի կողմից։

Ընդհանուր առմամբ, երեք գլխավոր դատախազները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, որի նպատակը ռեգիոնում կայունության ապահովումն է լինելու, եւ հարկ եղած դեպքում փոխադարձաբար օգնության տրամադրումը։

Այլ մանրամասներ չհայտնելով, Ալիեւը միայն ասել է, որ ամենայն հավանականությամբ հայերի կամ ռուսների կողմից դիմումներ են արվել իրենց, որոնք այժմ դիտարկում են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գլխավոր-դատախազ  


Լրահոս