Հայաստանի քաղաքական դաշտն ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը
Հայաստանի քաղաքական դաշտն ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը
09:10     02 10 2021    
Հայաստանի քաղաքական դաշտն ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը…

նիկոլի՝ Հայաստանը միջազգային արենաներում ներկայացնելը հայ ժողովրդի ամոթն է։

Հայ ազգի «հերոսական» անցյալը գրչի հարվածով ոչնչացրած անձն իրավունք չունի ներկայացնել ինձ և իմ տեսակին։

նիկոլը չի ունեցել և չունի սեփական քաղաքական օրակարգը, և վերջինիս քաղաքական կարիերան սկսվել և ավարտվում է նախկին նախագահների թերացումներով։

Քաղաքական սխալ հաշվարկի պատճառով խորհրդարանական ընդդիմությունն օրեցօր կորցնում է իր վարկանիշը. վառ օրինակ է վերջին երկու-երեք օրերի՝ համացանցը ցնցող տեղեկատվությունների տարածումը հասարակության շրջանում։

Հիմա մի պահ, առանց էմոցիաների, փորձեք պատկերացնել, թե ինչ է զգում քաղաքացին, երբ տեղեկանում է «Մոլիբդենային կոմբինատի 25% բաժնեմասի՝ պետության կառավարմանն անցնելու», «ՊՆ-ի ձերբակալությունների շղթայի» մասին և սրան զուգահեռ ականատես է լինում հանրապետությունում ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։

Պարզապես մտածե՛ք…

Հ.Գ. Հայաստանին նոր որակի ԱԺ է պետք՝ ընդ որում և՛ իշխանության, և՛ ընդդիմության մասով։