Էրդողան. Զանգեզուրի միջանցքը լավ հնարավորություն կլինի ողջ տարածաշրջանի համար
  Էրդողան.  Զանգեզուրի միջանցքը լավ հնարավորություն կլինի ողջ տարածաշրջանի համար
16:59     30 09 2021    
«Զանգեզուրի միջանցքը լավ հնարավորություն կլինի ողջ տարածաշրջանի համար»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Սոչիից վերադառնալիս օդանավում լրագրողների հարցերին պատասխանելիս:

Էրդողանը նշել է, որ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, որոնք կիրականացվեն Զանգեզուրի միջանցքում, առևտրային և տնտեսական հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար:

«Ադրբեջանը մեծ աշխատանք է կատարում այս միջանցքի կապակցությամբ: Անշուշտ, հայկական կողմն էլ պետք է կատարի իր պարտավորությունները», - ընդգծել է Թուրքիայի առաջնորդը:
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս