Հարավային Կովկասը վերականգնելու հնարավորություն կա. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
|
|
Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ եւ խաղաղ դարձնելու հնարավորություն կա:
|
Այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Մենք այսօր մտածում ենք նրանց մասին, ովքեր կորցրեցին իրենց մտերիմներին 44-օրյա պատերազմում և 30-ամյա հակամարտությունում: Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ և խաղաղ դարձնելու հնարավորություն կա: ԵՄ-ն իր գործընկերների հետ միասին աջակցում է այդ նպատակի իրագործումը»,- նշել է նա:
Հեշթեգներ.
Հարավային-Կովկաս
ԵՄ