Իրանի ԱԳ փոխնախարարը եռօրյա այցով կժամանի Ադրբեջան
Իրանի ԱԳ փոխնախարարը եռօրյա այցով կժամանի Ադրբեջան
14:43     22 09 2021    
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սաջապուրը սեպտեմբերի 21-ին եռօրյա այցով ժամանելու է Ադրբեջան։

Այդ մասին ասվում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Փոխնախարարը Ադրբեջան է այցելում մասնակցելու «Ադրբեջան-Թուրքիա-Իրան եռակողմ հարաբերություններ» թեմայով համաժողովին, որը կազմակերպել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը (AIR):

Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, որը նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս