Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը 2 հիմնական նպատակ է հետապնդում․ Արմեն Աշոտյան
Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը 2 հիմնական նպատակ է հետապնդում․  Արմեն Աշոտյան
11:45     20 09 2021    
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Վրաստանի վարչապետի միջնորդությամբ՝ Նիկոլ Փաշինյանն իւր հետ հանդիպում է խնդրել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ղարաբաղյան աղետալի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար հայկական շահերից բխող որեւէ օբյեկտիվ հիմք չկա։

Ոչ մի լոգիստիկ, տնտեսական, էներգետիկ, խաղաղասիրական, անվտանգային հիմնավորում չի դիմանալու որեւէ քննադատությանը։

Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ։

1. Վերջնականապես կոտրել ազգային դիմադրողականության մեջքը, ապագայում բացառելով հայկական ռենեսանսը/ռեւանշը։

2. Իրականացնել գեոպոլիտիկ ճակատագրական շրջադարձ, Հայաստանը հանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից։

2009-ին մենք հաղթողի դիրքերից, առանց հրաժարվելիւ մեր ազգային օրակարգից, Ղարաբաղից եւ «ցեղասպանության» ճանաչման հարցից, տարանջատում էինք հայ-թուրքական օրակարգը Ղարաբաղյան հարցից եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից։

2021-ին պատերազմում պարտված, Ղարաբաղից փաստացի հրաժարված, Սյունիքի թյուրքացման վտանգի ներքո, «ցեղասպանության» ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս