Լավ իմացեք, սգացող ծնողները սեւ տոնակատարություն կբերեն ձեր գլխին. Զոհված զինծառայողի հարազատ
 Լավ իմացեք, սգացող ծնողները սեւ տոնակատարություն կբերեն ձեր գլխին.  Զոհված զինծառայողի հարազատ
16:56     09 09 2021    
Կառավարություն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպեք ու նշվում է, որ դա արվում է զոհերի հիշատակին, ուրեմն լավ իմացեք, սեւ տոնակատարություն կբերեն ձեր գլխին սգացող ծնողները:

Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է զոհված զինծառայողի հարազատ «Լույսի ճրագ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արսեն Ղուկասյանը:

«Մարդկանց պետք չի էս տեսակի արհամարհել ու վիրավորանք հասցնել: Տո դուք զոհի հիշատակ հարգո՞ղ եք: Մի քանի օր առաջ ԱԺ-ի փակ նիստում էն Ալենն ասում էր՝ ես ձեզ հետ կիսում եմ ձեր ցավը: Մեր ցավը կիսող տղեն էսօր գնում է, կլուբներում տժժո՞ւմ ա: Դուք լրիվ անուղե՞ղ եք: Ես իմացա, որ էդ կլուբի միայն մուտքը 4 հազար դոլար է: Պատկերացնում եք, թե մարդիկ ինչ թվեր են ցաքուցրիվ անում, տժժում, հետո գալիս ասում՝ մենք ձեր ցավը ձեզ հետ կիսում ենք: Դուք ուզում եք, որ մեզ ինֆարկտը խփի, մեռնե՞նք: Դուք փորձեք տոնակատարություն անել: Տղերքի տարին չտված սաղ օրը կայֆերի մեջ եք, հերիք չի՞: Ինչի՞ վրա եք ուրախանում, ծնողների արցունքի վրա եք ուրախանո՞ւմ, համբալներ»,-ասաց նա:

Արսեն Ղազարյանն անդրադարձավ նրան, որ երեք երկու ռազմագերի է վերադարձել Հայաստան, որոնց փոխանակել են ադրբեջանցի մեկ զինծառայողի հետ. «Բա որ 50 հոգի մտավ Սեւ լճի տարածք, ինչի՞ չգերեվարեցիք, 50 հոգուն քանի՞ հոգու հետ կփոխանակեիք:

Առավել մանրամասն տեսանյութում:

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ճգնաժամ  


Լրահոս