Սեպտեմբերր 21-ին ի՞նչն եք պատրաստվում մեծ շուքով նշել՝ ֆիկտիվ անկախությու՞նը. Դավթյան
 Սեպտեմբերր 21-ին ի՞նչն եք պատրաստվում մեծ շուքով նշել՝ ֆիկտիվ անկախությու՞նը.  Դավթյան
12:43     09 09 2021    
Սեպտեմբերր 21-ին ի՞նչն եք պատրաստվում մեծ շուքով նշել՝ ֆիկտիվ անկախությու՞նը, ֆեյք պետականությու՞նը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը:

«Աշխարհում կան բազմաթիվ դե֊յուրե պետություններ, որոնք դե֊ֆակտո ընդամենը տարածքներ են՝ պետականության ատրիբուտներով։ Պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ 2018֊ին մենք բռնեցինք այդպիսի պետությունների շարքը համալրելու ուղին, իսկ 2021֊ի հունիսին վերջնականապես հաստատեցինք մեր՝ հակապետական ժողովուրդ լինելու փաստը։

Միաժամանակ, ի վիճակի չլինելով պաշտպանելու սեփական տարածքային ամբողջականությունն ու մսխելով ինքնիշխանությունը՝ մենք որևէ բարոյական իրավունք չունենք անկախություն տոնելու։

Առավել ևս իրավունք չունենք ազգովի որևէ բան տոնելու, քանի դեռ 5000 սպանվածների վրա հողը չի նստել (գոնե սպասեք՝ տարին անցնի)։

Հաշվի առնելով այս ամենը՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք տոնակատարությունը իրենից հերթական սատանիստական օրգիա է ներկայացնելու»,- գրել է Դավթյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս