Հոկտեմբերին, որդու դին փնտրելիս, սպանվում է նաև հայը
Հոկտեմբերին, որդու դին փնտրելիս, սպանվում է նաև հայը
14:16     03 09 2021    
Մհերն է իր հոր՝ Նիվոյի հետ։ Մհերի անունը հոկտեմբերին զոհվածների ցուցակում էր, բայց դին չկար։ Հայրը որդու դին գտնելու համար գնացել էր պատերազմի ամենաթեժ կետերը։ Նոյեմբերի 3֊ին հայրն էլ է զոհվում...

Տղայի դին գտել են երեկ, դիահերձարանում։ Լրիվ ճանաչելի։ Նոյեմբերի 20֊ից դին սառնարանում էր...

10 ամիս մայրը Ղարաբաղում, Հայաստանի դիահերձարաններում փնտրում էր որդու դին։

10 ամիս տղայի դին դիահերձարանում էր, չեն ասել...

Նիվոյի քրոջ ամուսինն էլ է զոհվել այս պատերազմում:

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ էլ սպանվել էր Մհերի պապիկը (մայրական կողմի) և Նիվոյի հարազատ եղբայրը, ում անունն էլ կրում էր Մհերը...

Կներեք, բայց հայերեն բառապաշարս չի հերիքում էս ամենի պատասխանատուներին որակումներ տալու համար:

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս