Տեղի ունեցավ սահմանի այդ հատվածի սահմանազատման եւ սահմանագծման գործողությունը. քաղաքագետ
Տեղի ունեցավ սահմանի այդ հատվածի սահմանազատման եւ սահմանագծման գործողությունը.  քաղաքագետ
14:01     28 08 2021    
Հիմա արդեն պարզ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը. Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այդ թվում նաեւ երկու գյուղերը։

Նման կարծիք ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Պահանջը կատարվել է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է (այն էլ կառավարության նիստի ժամանակ), նաեւ որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց նաեւ երկու գյուղերը, օգտագործելով դրանց ադրբեջանական անվանումները։ Որպեսզի տարընթերցումների չլինեն, ՀՀ վարչապետի խոսքերը հստակեցրեցին ՀՀ մի քանի նախարար ու պատգամավոր։

Քչերը հասկացան, որ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը»,- գրել է Դանիելյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս