«Առանց բացառության, Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները». Ղևոնդյան
|
|
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առանց բացառության, Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները։ Մեղիրով կոմունիկացիա տալու է Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ բեռների համար։
|
Միջանցքի մասով համաձայնություն կա, բայց մանդատի հարցի որոշման ու նույն թեման մի քանի կողմի վրա ծախելու հարցեր կան։
Օրակարգը արդեն վաղուց հստակ է․ ասում է ես չեմ կարող պահել, գործընկերներ դուք եկեք պահեք։ Արդյունքում իր պայմանավորվածությունները ադրբեջանցիների ու թուրքերի հետ գցում է ուրիշի գրպանը։
Իրեն անձամբ ճանաչողները կհաստատեն, որ սա իր վաղուցվա մոտեցումներից է։
Ի դեպ, Ադրբեջանը ռուսական խաղաղապահների մանդատը դեռ չի հաստատել»։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախիջևան