ՊՆ ու ԳՇ-ը խոսում է ամեն ինչից՝ բացի մեր կորած 2 զինծառայողների ճակատագրից. Հայ պատգամավոր
|
|
Շուրջ 40 օր է՝ տեղեկություն չունենք Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին:
|
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի վերնախավը խոսում է ամեն ինչից՝ բացի մեր կորած 2 զինծառայողների ճակատագրից:
Սա սովորական միջադեպ չէ, սա պատերազմական ժամանակահատվածում գրանցված դեպք չէ:
Հիշեցնեմ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը մեր երկու զինծառայողի հետ, որից անմիջապես հետո մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռեւս արդյունք չեն տվել։
Զինծառայողը սահմանին չի զգում պետության սատարումը, պետության ներկայությունը, սա զուտ միջադեպ չէ, սա ինքնին շատ բան է ասում զինված ուժերում, սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի եւ ռազմաքաղաքական իշխանության հանցավոր անտարբերության մասին»։
Հեշթեգներ.
Հայաստան
ՊՆ