Ասենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի որդին չի ուզո՞ւմ գա երեք ամսով ծառայի
  Ասենք՝  նախագահ Արմեն Սարգսյանի որդին չի ուզո՞ւմ գա երեք ամսով ծառայի
10:15     21 08 2021    
Պաշտոնյաները, նրանց որդիները զորկոչվելո՞ւ են, ասենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի որդին չի ուզո՞ւմ գա երեք ամսով ծառայի: Թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար:

Բոլոր պաշտոնյաներին՝ պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, քննիչներ, զանազան վարչության պետեր, եթե տարիքը անցել է, նրանց որդիները պարտավոր են օրինակ ծառայել եւ մասնակցել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին:

Երկուշաբթի օրը քայլե’ք դեպի զինկոմիսարիատներ, առաջինը եղեք: Միայն դրանից հետո շատ արագ կկահավորվեն դիրքերը, վրանների, հանդերձանքի համար այլեւս ֆեյսբուքում դրամահավաք չի լինի: Զորակոչե’ք նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես կառուցի խոստացած զորամասը:

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս