Փաշինյանն անհապաղ պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից. Ղազարյան
 Փաշինյանն անհապաղ պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից.  Ղազարյան
12:52     17 08 2021    
Իրավիճակը լարված է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում․ կան զոհեր, ընթանում են ինտենսիվ մարտական գործողություններ, իսկ պատճառը մեկն է. Հայաստան փաստացի չի կառավարվում, թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«Բոլոր գործընթացները ընթանում են իներցիոն բնույթով։ Ոչ մի հարցի լուծման վերաբերյալ կողմերի միջև որևէ ձևաչափում քննարկումներ և բանակցություններ չեն ընթանում։ Սա կարող է հանգեցնել առավել ծանր և անվերահսկելի հետևանքների։ Իրավիճակի լուծման մեկ տարբերակ գոյություն ունի․ Նիկոլ Փաշինյանն անհապաղ պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից և Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ։ Այս ամենը պետք է տեղի ունենա հնարավոր սեղմ ժամկետում և անհապաղ»,- գրել է Ղազարյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ճգնաժամ  


Լրահոս