Մեզ սպասում են ճակատագրական գործընթացները. Ղազինյան
|
|
Ադրբեջանի ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի առջև դրված են խաղաղության պայմանագրի պահանջներ:
|
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստն» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյան:
«Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի առջև դրված են խաղաղության պայմանագրի պահանջներ:
Դրանք են.
1. Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային աբողջականության ճանաչում՝ Ղարաբաղից հրաժավել;
2. Սյունիքով ացնող հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք;
3. Սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա:
Ամենավտանգավորն ու ստորացուցիչն այստեղ այն է, որ նա պնդում է, որ խաղաղության այս պայմանների հետ համաձայն է ոչ միայն Հայաստնի կառավարության ղեկավարը, այլ նաև Հայաստանի «ժողովուրդը»:
Որպես իրա այս պնդման հիմնավորում նա բերում է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները:
Այն որ Հայաստանի կառավարության ղեկավարը համաձայն է Ադրբեջանի նախագահի հետ, դա նորություն չէ. սա բազմիցս հաստատվել է վերջին 3 տարիների ընթացքում իր կատարած քայլերի ու արտահայտած մտքերի շարքում:
Հիմա մնում է հասկանալ, Հայաստանի ժողովուրդը համաձայն է՞ Ալիևի հետ և պատրաստ է՞ կատարել նրա բոլոր պահանջները:
Մեզ սպասում են ճակատագրական գործընթացները»,- գրել է նա:
Հեշթեգներ.
Հայաստան