Ստախոս և կեղծարար Արծրունը ժրել է
Ստախոս և կեղծարար Արծրունը ժրել է
10:13     16 08 2021    
44-օրյա պատերազմի ընթացքի վերաբերյալ 44 օր հասարակությանը բացահայտ կեղծիք և սուտ մատուցած Արծրունը, խայտառակ պատերազմից 9 ամիս անց իր գեղցի ոճով ոչ միայն ժրել է, այլև լկտիաբար անցել հակահարձակման՝ հաթաթաներ է տալիս, ինչ-որ անմեղսունակ և պրիմիտիվ բացատրություններ տալիս, թե ինչու՛ է խաբել մարդկանց, ինչ-որ "ԴագդիԳաԳան" հաղորդաշարեր է հեռարձակում, հարցազրույցներ տալիս և այլն...

Նախկինների օրոք բավական "իմիջ" հանած սույն կերպարը Նիկոլ Անհողի օրոք դարձավ այս իշխանությանը բնութագրող ստի և կեղծիքի սիմվոլը...

Պարզվում է, ՊՆ մամլո ծառայության հաղորդումները տարածող Արծրունը ինքն է որոշել, թե մարդկանց ինչ տեղեկություն տա ու առանց ամոթի հիմա հայտարարում է թե, "Մարդիկ ուզում էին, որ ես կանգնեի ու բացահայտ ասեի, որ մենք պարտվել ենք, որպեսզի այսօր ասեին՝ "դու բերեցիր նրան, որ ժողովուրդը պարտվեց""...

Սա զավեշտ է... Այսինք, ՊՆ-ի աշխատակից Արծրունը հաղորդել է այն ինչ մտածե՞լ է, այլ ոչ թե այն ինչ նա ի պաշտոնե պետք է հաղորդե՞ր... Այս ստախոսը չի հասկանում, որ մեզ բացարձակ իր կարծիքը չէր հետաքրքրում և որևէ մեկն իրեն որևէ բանի համար իրավունք չուներ մեղադրելու, քանի որ նա հաղորդելու էր այն ինչ նրան տալիս էին ՊՆ-ում, այլ ոչ թե այն ինչ նա մտածում և ցանկանում էր...

Լինելով ՀՀ քաղաքացի ես և ինձ նման հազարավոր մարդիկ մտածել ենք, որ Արծրունի հաղորդածը ՊՆ-ի և կառավարության պաշտոնական հաղորդագրություններն են... Խայտառակություն է, Արծրունն ո՞վ էր, որ ամեն օր մամլո ասուլիսներին իր անհիմն և դեմագոգիգ կարծիքը պետք է հայտներ ու մենք էլ պետք է հավատայինք կամ ընդհանրապես լսեինք...

Արծրու՛ն, քեզ հիմա էլ հազարավոր մարդիկ մեղադրում են, որ այդ քո կեղծ տեղեկատվությամբ, որի աղբյուրը հիմա դու քեզ ես հռչակում՝ փորձելով վերականգնել մարդկանց հավատը Պն-ի նկատմամբ, դու մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դրեցիր, խաբեցիր նրանց պատերազմի ընթացքի և տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ...

Արծրու՛ն, մարդիկ քեզանից ընդանենը ուզել են իմանալ պաշտոնական տեղեկատվություն, այլ ոչ թե քո ինսինուացիաները և քո անհեռատես և տգետ կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների վերաբռրյալ...

Արծրու՛ն, դու և Նիկոլդ պատասխանատու եք պատերազմի ընթացքի վերաբերյալ գրեթե 100 տոկոսով կեղծ տեղեկատվություն տալու համար...

Այսպիսի լկտիություն՝ պաշտոնականի փոխարեն սեփական կարծիք հայտնելու մասին է խոսքը, իրեն, ենթադրաբար, թույլ չի տվել ոչ մի պատերազմող երկրի բանակի ներկայացուցիչ...

Նույնիսկ բռնապետական ԽՍՀՄ-ում Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լևիտանը հաղորդում էր այն տեղեկատվությունը ինչ նրան տալիս էր խորհրդային բանակի գլխավոր շտաբը... Որևէ մեկի մտքով կանցներ, որ Լևիտանն իր կարծիքը կհաղորդի... Ի դեպ, Ստալինն իրեն թույլ չէր տալիս այն քանակությամբ ապատեղեկատվություն տալ հասարակությանն այդ տարիներին, ինչ արեց Նիկոլն Արծրունի բերանով ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ...

Արծրու՛ն, երբ ազերիները «գրավել էին» (ազատվել էին) Հադրութը ինչու՞ էիր խաբում մարդկանց, թե այն մեր վերահսկողության տակ է... Այդ կեղծիքնել էր քո նախաձեռնությունը՞...

Արծրու՛ն, մինչև հոկտեմբերի 29-ը կեղծ քարտեզներով խաբում էիր մարդկանց... Դա էլ էր քո նախաձեռնությունը՞...

Արծրու՛ն, Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդելու մասին ապատեղեկատվությունը ևս քո նախաձեռնությու՞նն էր...

Արծրունը, եթե մի փոքր ամոթ ունենար կպապանձվեր...

Արծրու՛ն, դու Աստծո առաջ ես պատասխան տալու հասարակությանը 44 օր խաբելու և կեղծիքներ տարածելու համար...

Հ.Գ. Հետաքրքիր է իմանալ, թե Արծրունի հետ համատեղ նույնաբովանդակ կեղծիքներ տարածող ՊՆ նախկին մամլո խոսնակ Շուշանն էլ է իր նախաձենությամբ խաբել մարդկանց այդ 44 օրերի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին...

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս