Թուրք֊ադրբեջանական ճնշումն արդեն բերում է շոշափելի արդյունքների. Դավթյան
 Թուրք֊ադրբեջանական ճնշումն արդեն բերում է շոշափելի արդյունքների.  Դավթյան
17:21     16 08 2021    
Երասխի ուղղությամբ թուրք֊ադրբեջանական ճնշումն արդեն բերում է շոշափելի արդյունքների։ Հայաստանի շահերից բխող "Հյուսիս֊Հարավ" միջազգային միջանցքը, որի լոգիստիկայում Երասխը ռազմավարական դիրք է զբաղեցնում (Թեհրան֊Ջուլֆա֊Երասխ֊Երևան֊Թբիլիսի֊Սև ծով) կարծես թե վերջնականապես դուրս է մնում պաշտոնական Երևանի գերակա խնդիրներրց։

Դրա փոխարեն Փաշինյանը նոր լիցք է հաղորդում խաղաղասիրական խոսույթին, իսկ ապաշրջափակման մասին սեփական դիրքորոշումն արտահայտում է ՏԿԵ նորաթուխ նախարարի շուրթերով։ Վստահաբար, հիշում եք վերջինիս հայտարարությունը Սյունիքի տարածքով Բաքվին դեպի Նախիջևան ելք ապահովելու պատրաստակամության մասին։

Այսպիսով, ծավալվող տրանսպորտային պատերազմում Հայաստանը վերածվում է գործիքի՝ "Արևելք֊Արևմուտք" միջանցքը առաջ տանելու ու այն "Հյուսիս֊Հարավ"֊ի առանցքային շահառուների՝ Իրանի, Չինաստանի ու Հնդկաստանի դեմ օգտագործելու համար։

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս