Վարչախմբի թուլակամության պատճառով Ադրբեջանը պայմանավորվել է Google–ի հետ․ Նազարյան
Վարչախմբի թուլակամության պատճառով Ադրբեջանը պայմանավորվել է Google–ի հետ․  Նազարյան
12:01     16 08 2021    
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Հայաստանում գործող վարչախմբի անգործության, թուլակամության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պատճառներով Ադրբեջանն ավելի ու ավելի ցինիկ է դառնում։

Գործը հասել է այնտեղ, որ Ադրբեջանը պայմանավորվել է Գուգլի հետ եւ համատեղ որոշել, թե մենք մեր երկրի ներսում, որ ճանապարհներով կարող ենք երթեւեկել, իսկ որով՝ ոչ։

Տեղադրում եմ երկու քարտեզ։ Մեկով Գուգլ մափը ցույց է տալիս, թե ինչպես պետք է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից հասնենք նույն մարզի Բաղանիս գյուղ, իսկ մյուսում պատկերում է, թե Աչաջրից ինչպես կարող ենք հասնել Տավուշի Կիրանց գյուղ»։


Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ճգնաժամ  


Լրահոս