Բավարար տղամարդկություն չունեն, որ ադրբեջանցի զինվոր ոչնչացնելու հրաման տան
 Բավարար տղամարդկություն չունեն, որ ադրբեջանցի զինվոր ոչնչացնելու հրաման տան
13:34     14 08 2021    
Մի քանի օր առաջ հատուկ էի պահպանել այս screenshot-ը։

Այսօր օգոստոսի 13ն է։ Ձեր անպաշտպանության նախարարին ասեք, որ ոչ ինքը, ոչ էլ իր վերադաս դասալիք հողատուն, ով իրեն գերագույն գլխավոր հրամանատար է հորջորջում, բավարար տղամարդկություն չունեն, որ ադրբեջանցի զինվոր ոչնչացնելու հրաման տան։

Էս անամոթներն արդեն իրենց թլոշ հալով ԱԺ ամբիոնից փորձ են անում համեմատվել Առաջին Հանրապետության հիմնադիրների հետ։ Էս թլոշներն ԱԺ ամբիոնից "տղավարի" մտածելուց են խոսում։ Էս փափկամազիկներն արդեն իրենց կենսագրություններում իրենց Ապրիլյանի ու "Ղարաբաղյան երրորդ պատերազմի" մասնակցություն են վերագրում։

Հիշում ե՞ք, այս շաբաթվա ընթացքում ընդամենը չորս հարց եմ հրապարակել։

Իսկ գիտե՞ք ինչպես եղավ, որ էս թլոշ, անպատիվ, անպատմություն ու անկենսագրություն տղուկներն եկան նստեցին գլուխներիս։ Չգիտե՞ք։ Հնչեցրածս չորս հարցը մի շատ փոքրիկ փշրանք է, որ մի քիչ կհուշի, թե ինչպես այսպես եղավ։

Շնորհավոր ուրբաթ 13

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս