Ձեր «ինքնիշխան» քաղաքականության արդյունքում թուրքը Հայաստանում է. Շարմազանով
 Ձեր «ինքնիշխան» քաղաքականության արդյունքում թուրքը Հայաստանում է.  Շարմազանով
11:12     10 08 2021    
Դուք ու՞ր,ինքնիշխանությունն ու անվտագութունն ուր։

Երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը մսխած ուժն անամոթաբար խոսում է ինքնիշխանությունից։

Դուք եք ասել ՝նոր պատերազմ,նոր տարածքներ։

Արդյունքը. Ղարաբաղի 75 տոկոսը տրվել է թշնամուն։

Դուք եք ասել ՝ Ղարաբաղի օդը պաշտպանված է։

Արդյունքը. անձրեւի ու կարկուտի նման «օդից թափում »էին ռումբերը։

Կապիտուլյացիայի խորհրդանիշն էր ասում՝ բանակցությունը սկսում եմ իմ սեփական կետից։

Արդյունքը.թուրքը հասավ Շուշա։

Նա էր ասում ի՞նչ պետք է,դա էլ կբանակցեմ։

Արդյունքը.թե նոյեմբերի 9-ին եւ թե հունվարի 11-ին թշնամու պայմաններով կապիտուլյացիա ստորագրեց,որը շատերը բնորոշում են որպես «ղազագիր»։

Ասում էր՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը շեշտակի բարձրանալու է։

Դուք եք ձեր ապաշնորհ ու ապազգային քայլերի արդյունքում հանգեցրել Ղարաբաղի մեծ մասի հանձնմանն ու Հայաստանում ադրբեջանական զինուժի տեղակայմանը։

Դուք եք հոկտեմբերի 19-20-ին հրաժարվել ՌԴ նախագահի պատերազմը կանգնեցնելու առաջարկից։

Արդյունքը. Հադրութի ,Շուշայի եւ հազարավոր նահատակների կորուստ։

Ձեր «ինքնիշխան» քաղաքականության արդյունքում թուրքը Հայաստանում է։

Ու այսքանից հետո դուք դեռ խոսու՞մ եք։

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս